«Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն կրտսերը այս շաբաթ ՆԱՏՕ-ի դաշնակիցների, G7-ի առաջնորդների և Եվրամիության հետ Բրյուսելում հանդիպումներից հետո կմեկնի Լեհաստան՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու միջազգային ջանքերը և ներխուժման համար ծանր ու աննախադեպ վնասը Ռուսաստանի վրա դնելու հարցը», հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։


Աշխարհը մտածում է հատուցումների, միջազգային դատարանի և Ռուսաստանի ղեկավարության ապագայի մասին։ «Վնասը Ռուսաստանի վրա դնելու» Բայդենի մտադրությունը նշանակում է, որ քննարկվում է հատուցման հարցը։

 

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը դատապարտել էր Պուտինին որպես պատերազմական հանցագործ և Միջազգային քրեական դատարանին կոչ էր արել հետաքննություն սկսել Պուտինի, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի և ռազմական ղեկավարների հանդեպ՝ հնարավոր ռազմական հանցագործությունների համար։ ԱՄՆ նախագահը Պուտինին անվանել է նաև ռազմական հանցագործ։

Ինչպես գրում են վերլուծաբանները, Ռուսաստանի կառավարության որոշ գործողություններ կարող են որակվել որպես հանցագործություն մարդկության դեմ կամ որպես ռազմական հանցագործություն (Ուկրաինա, Սիրիա, Դոնբաս, Մալայզիական Բոինգ և այլն)։

Հարցն այն է, թե ինչպես է վճարելու Ռուսաստանը եւ ինչ որոշումներ կարող են կայացվել։ Օրինակ՝ քննարկվում է գույքի ապալեգիտիմացումը, որը ենթադրում է հանցագործություն կատարած ռեժիմի շահառուների գույքի դատական ​​բռնագրավում։

Բուն Ռուսաստանում նույնպես պատրաստվում են տրիբունալի և Ուկրաինայում միջամտության հիմնավորումներ են փնտրում։ Սերգեյ Լավրովն, օրինակ, ասել է, որ ներխուժման պատճառներից մեկը «Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի ստեղծումն է, ընդ որում՝ էթնիկ ուղղվածության»։ Վերլուծաբանները գրում են, որ Լավրովը չի կարող չհասկանալ, որ իրեն սպասվում է իր նախորդի՝ Ռիբենտրոպի ճակատագիրը։ «Գուցե Սերգեյ Վիկտորովիչը ուզում էր ասել, որ իրեն խոշտանգում են՝ ստիպելով արտաբերել այս հրեշավոր անհեթեթությունը», ասում են փորձագետները:


Ռուս օլիգարխների ունեցվածքի «գույքագրումն» արդեն մեկնարկել է։ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցների ցանկում է ներառել Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի ընտանիքին։ Հաղորդվում է, որ Նիկոլայ Պեսկովը (որդի) ճամփորդում է մասնավոր ինքնաթիռներով և զբոսանավերով, նրա տրամադրության տակ կան նաև մի շարք շքեղ մեքենաներ։ Իսկ դուստրը՝ Լիզա Պեսկովան, «մարզվել է Եվրախորհրդարանի մի անդամի հետ, ով հրապարակայնորեն աջակցում էր ուկրաինական Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձին»։

Այսպիսին են ռուսաստանցի նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատմությունները, ովքեր հանցագործ են ճանաչվելու և նրանց ունեցվածքը բռնագրավվելու է։ Արդեն ձերբակալվել են մի քանի զբոսանավեր և դղյակներ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2022/03/21/705879/