Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն խնդրել է բնակիչներին խուճապի չմատնվել՝ Բորիսպոլի քաղաքապետ Վլադիմիր Բորիսենկոյի հայտարարությունից հետո: «Սոցկայքերում խուճապ է սկսվել, թե վաղը հարձակում է սկսվելու քաղաքի վրա, այն ոչնչացվելու է և այլն: Բորիսպոլի քաղաքապետն ասել է՝ եթե կանայք ու երեխաները հեռանան, տղամարդկանց ավելի հեշտ կլինի պաշտպանել քաղաքը ահաբեկչական հնարավոր հարձակումներից»,- պարզաբանել է Դենիսենկոն:

Ավելի վաղ Վլադիմիր Բորիսենկոն կոչ էր արել բնակիչներին հեռանալ քաղաքից: