ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «ՌԴ խաղաղապահների աչքի առջև ադրբեջանական ստորաբաժանումները հասել են Քարագլուխ լեռանը և այժմ ամրապնդվում են դրա վրա: Լեռան որոշ հատվածներում, սակայն, կան նաև հայկական ստորաբաժանումներ:
Ավելին, ՌԴ խաղաղապահները ոչ միայն ինքնուրույն ոչինչ չեն ձեռնարկում, այլև արգելում են հայկական ստորաբաժանումներին ձեռնարկելու ակտիվ քայլեր:
ՌԴ խաղաղապահները նաև չեն կարողանում/ուզում ապահովել Արցախի օդային տարածության անվտանգությունը, որի արդյունքում ԼՂՀ օդային տարածք ներխուժած «Բայրաքթարը» խոցել է հայկական ավտոմոբիլի (կան զոհեր, որոնց մասին հաղորդվել է)»: