ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Հենց նոր քաղաքում հրավառություն էր, դրանից ժամեր առաջ նահատակ հերոս տղերքի ուղեղը մթագնած որոշ մայրեր, կանայք հաց են կիսել նրա հետ, ով ուղիղ պատասխանատու է ողբերգության համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, գիտեք, որ ոչ բոլորն են սալյուտ խփում, ավելին, մեծամասնությունը չի խփում։ Հերոս տղերքի մայրերի ճնշող մեծամասնությունն իրենց արժանապատիվ է պահում։
Միաժամանակ ուզում եմ ասել, որ եթե այսօր, երբ Եռաբլուրի շիրիմները թարմ են, երբ Քարագլխում մարտեր են, գտնվում է գեթ մեկ սալյուտ խփող ստահակ, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք, եթե պատերազմի պատասխանատուի հետ հերոսի գոնե մեկ մայր հաց է կիսում ու անգամ շնորհակալություն հայտնում, ապա մենք մեծ կեղտի մեջ ենք։
Նահատակ հերոս տղերք, ներող եղեք և՛ սալյուտ խփողների և՛ խաբեբաների որոգայթում հայտնված ձեր ծնողների հանդեպ ու ներեք մեզ բոլորիս»։