Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատասխանել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել էր ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՀՊԿ-ի Թելեգրամ ալիք-ի հաղորդագրությունը։

«Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն»,– ասված է Կորպուսի հայտարարության մեջ։