Վլադիմիր Զելենսկին հերքել է պատերազմում Ուկրաինայի շահագրգռվածության մասին ենթադրությունները, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով նախագահի հարցազրույցին: «Մենք խաղաղություն ենք ուզում, եթե չուզեինք, վաղը կլինեինք Ղրիմում: Պատերազմ, մենք առաջ ենք գնում, ուռա՜, վազեցինք... Բայց ոչ մի ուռա՜ էլ չկա… Ռուսաստանն ասում է, որ փաստաթղթում գրել ենք, որ Ղրիմը չենք վերցնի ռազմական ճանապարհով: Չենք վերցնի ռազմական ճանապարհով... Մեր մարդկանց ենք խղճում, որովհետև կգնան այնտեղ և կզոհվեն»,- ասել է Զելենսկին։