Սոցցանցերում հայտնվել է տեսահսկման տեսախցիկից արված տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են վաղ առավոտյան երկու ուղղաթիռներ կրակում նավթի պահեստի վրա։

Ըստ նախնական տվյալների՝ նյութական վնասներից բացի, զոհեր և վիրավորներ չկան, նավթային պահեստի մոտակա փողոցների բնակիչները տարհանվել են։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել միջադեպը։

Բելգորոդը ուկրաինաինական սահմանից հեռու է ընդամենը 30, իսկ Խարկով քաղաքից` 60 կիլոմետր։