Ապրիլի 4-ին կայացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը։ «Տարվա լավագույն երգ» անվանակարգում մրցանակը ստացել է Silk Sonic դուետի (Բրունո Մարս և Անդերսոն Պաակ) Leave The Door Open կատարումը:

Լավագույն նոր կատարող է ճանաչվել Օլիվիա Ռոդրիգոն: «Լավագույն ռոք կատարում» ճանաչվեց Foo Fighters-ի Making A Fire-ը, «Լավագույն մետալ կատարում» անվանակարգում մրցանակը շնորհվեց Dream Theater-ի The Alien-ին:

«Փոփ երաժշտություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Օլիվիա Ռոդրիգոյի Drivers License, իսկ Լեդի Գագայի և Թոնի Բենեթի Love for Sale ճանաչվել է «Լավագույն փոփ ալբոմ»: Լավագույն պարային/էլեկտրոնային ձայնագրություն շնորհվեց Alive Rüfüs Du Sol-ին, լավագույն պարային ալբոմ՝ Subconsciously Black Coffee-ին:

«Լավագույն ռոք ալբոմ» ճանաչվեց Medicine At Midnight by the Foo Fighters-ը, «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում հաղթել են Քանյե Ուեսթը և Ջեյ Զին (Jail), իսկ «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում՝ «Creator»-ը (Call Me If You Get Lost):