Եվրոպան պետք է նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ՝ Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ France Inter-ին տված հարցազրույցում:

«Ես աջակցում եմ պատժամիջոցներին, որոնք կազդեն նավթի և ածխի վրա»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ չի բացառում Ֆրանսիայի կողմից Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների ընդունումը։