Ուկրաինական Տելեգրամ-ալիքները տեսանյութեր են տարածում, ենթադրաբար, գերի ընկած ռուս զինծառայողների սպանության և արդեն մահացածների ծաղրի մասին։ Ռուական լրատվամիջոցները դրանք չեն հրապարակում` էթիկական նկատառումներից ելնելով։ Տեսանյութի հերոսները մահացածների գրպանից իրեր են հանում, մեկը տեսախցիկին ցույց է տալիս ավարը: Առնվազն երեքը ցույց են տալիս իրենց դեմքերը:

Լուսանկարների միջոցով գտել են երկու զինծառայողների՝ առաջինը վրացական լեգեոնի զինյալ Թեյմուրազ Խինազիշվիլին է, իսկ երկրորդը Կիևից Ալեքսեյ Անտոնյուկն է։

Այս մասին տեղեկացրել է Mash լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում։