Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 01:16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղում այրվում է տուն:

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 07։57-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և 2-րդ հարկը (մոտ 150 քմ):