Սառը պատերազմի արդյունք լինելով՝ ՆԱՏՕ-ն վաղուց արդեն պետք է «պատմության մաս» դարձած լիներ, ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման հեռանկարները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես չեմ կարող մեկնաբանել հիպոթետիկ իրադարձությունները, բայց Չինաստանի դիրքորոշումը դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ շատ հստակ է, ՆԱՏՕ-ն սառը պատերազմի զավակն է, որն արդեն վաղուց պետք է «պատմության մաս» դարձած լիներ»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման հարցին։