ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից Ռուսասատանի նախարար Լավրովն ասում է, որ փաստացի չկա համանախագահություն, իսկ կապիտուլյանտների ներկայացուցիչն ասում է՝ դա Լավրովի ընկալումն է, ՀՀ-ն հեռու է այն մտքից, որ ԵԱՀԿ համանախագահության ձևաչափը կորցրել է գործունակությունը։
Սրանք փորձանք չեն է, սրանք կատաստրոֆա են։
Արևմուտքի անհաջող խոսնակ ներկայանալուց առաջ Բրյուսելում ու Մոսկվայում «բերաններդ ջուր առած» խոնարհաբար մի լռեք։
Սրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանին ու Արցախին նոր փորձությունների մեջ մտցնեն։
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փաստացի տապալումը թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական հաջողությունն է, որը տեղի ունեցավ Արևմուտքի հակառուսական քայլերի արդյունքում»: