Օգոստոսին լեգենդար բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հաջող կերպով ենթարկվել է ապենդիքսի հեռացման վիրահատության: Չնայած, որ աշնան սկզբին երգիչը կրկին բեմ էր վերադարձել, սակայն խոստովանել է, որ լրագրողներին չի ներկայացրել ամբողջ ճշմարտությունը: Նրա առողջական վիճակը եղել է ավելի վատ, քան դրա մասին գրում էին: Այս մասին հաղորդում է Entertainment Wise-ը:
Ավելի վաղ վիրահատության պատճառով Էլթոն Ջոնը ստիպված էր հետաձգել մի շարք համերգներ: Հիվանդանոցից դուրս գալով երգիչը խոստովանել է, որ քիչ էր մնում մահանար վիրահատության սեղանի վրա: Բարդացման պատճառ է հանդիսացել գերհոգնածությունը, որը առաջացել էր երգչի համերգային ծրագրերի պատճառով:
«Ես գիտեի, որ հիվանդ եմ, սակայն չէի էլ պատկերացնում, որ այդքան վտանգավոր է: Ինձ ասել են այդ մասին միայն խորը հետազոտությունից հետո, որին նախորդել էին ինը համերգը, 24 թռիչք և սպորտային խաղեր: Ես կարող էի հեշտությամբ մահանալ»,- նշել է երգիչը:
Էլթոն Ջոնի խոսքերով այդ նորությունը իր համար դարձել է յուրահատուկ նշան վերևից:
«Երբ վիրահատությունը ավարտվեց, ես մտածեցի « Ինչու եմ ես ինձ ենթարկում նման փորձարկումների»: Ես սնահավատ մարդ եմ և ես ոչ թե 36, այլ 66 տարեկան եմ: Ես կարիք չունեմ այդքան համերգ տալու, ինձ հարկավոր չեն փողեր: Ես ցանկանում եմ ցուցադրել ևս մեկ մյուզիքլ Բրոդվեյի համար և ավելի շատ ժամանակ անցկացնել իմ երեխաների հետ: Մնացածը ոչ մի նշանակություն չունեն»,- նշել է Ջոնը: