Գերմանիան 116 մլն 400 հազար եվրոյի ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանին: Այս մասին ապրիլի 12-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։

խոսքով՝ այդ օգնությունը բաղկացած է երկու հիմնական մասից: Այդպես, 70 մլն եվրո կհատկացվի փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, 40 մլն եվրո՝ վերականգնվող էներգիայի զարգացման վարկերին, 3 մլն եվրո՝ «Կենսաբազմազանություն եւ կայուն տեղական զարգացում. Հայաստան» ծրագրի իրականացմանը։ «3 մլն 400 հազար եվրո կտրամադրվի վերոնշյալ երկու նախագծերի իրականացմանն ու տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ ուղեկցող աշխատանքների իրականացման նպատակով:


«Մեխանիզմը, որով այդ օգնությունը կտրամադրվի, կդառնա երկրի բանկային համակարգը: Կա Գերմանահայկական հիմնադրամ, որի միջոցով էլ գումարները կբաշխվեն։ Դրանք կբաշխվեն Հայաստանի բանկային համակարգո»,- պարզաբանեց Գեւորգյանը։