ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Արցախի վերաբերյալ ապրիլի 13-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Այսօր նիկոլը վերջնականապես գծեց հայության ընտրության սահմանագիծը՝ Արցախի հետ կամ առանց նրա։ ( նորություն չէր ասածը)։ Որոշելու համար հաշված ժամեր են տրված։ Քիչ անց պետք է կողմնորոշված քայլ անել. հրապարակներ ու փողոցներ ելնել, կամ ՝ թշնամու, թուրքի ծառան լինել։ Երկընտրանքի պահն է...»,– գրել է նա։


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ասել էր, որ միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է. մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, եւ դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա։ Հակառակ դեպքում նրանք խնդրում են իրենց վրա ոչ մի հույս չդնել։ Դա կապված է ոչ թե նրա հետ, որ նրանք չեն ցանկանում մեզ օգնել, այլ այն բանի հետ, որ նրանք պարզապես չեն կարող մեզ օգնել»,- ասել էր Փաշինյանը։