«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե 2020 թվականի պատերազմից ու պարտությունից հետո իշխանական թիմից ոմանք ընդվզեցին` հրաժարականներ տվեցին, մանդատներից հրաժարվեցին, ապա այսօր ՔՊ-ական կառավարությունում եւ խորհրդարանում գեթ մեկը չհայտնվեց, որն առարկեր Նիկոլ Փաշինյանին եւ պաշտպաներ Արցախն ու հայկականությունը:

Երկու օր շարունակ ուսապարկերի խմբակցությունը մեկ մարդու պես լուռ լսում է Փաշինյանի հակահայկական թեզերը, շատերը ելույթի ընթացքում գլխով հավանության նշաններ են անում, իսկ գլխավոր դերերում ԱԺ առաջին շարքերում նստած Խաչատուր Սուքիասյանն ու Անդրանիկ Քոչարյանն են, որոնք Փաշինյանի ամեն բառից հետո, ի նշան հավանության, գլուխներն այնպես են խոնարհում, որ հասնում են սեղաններին։


Արձանագրենք, որ 44-օրյա պատերազմից հետո էլ է երկրում իրավիճակ փոխվել` հասարակությանը հաշտեցրել են նվաստացած վիճակի հետ, իսկ պրոադրբեջանական, պարտվողական թեզեր պաշտպանողներն ավելի համարձակ են դարձել ու անվախ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում