Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիային եւ Հունգարիային մեղադրել է էներգակիրների վաճառքի էմբարգոյի ջանքերն արգելափակելու մեջ։

Նրա խոսքով, եթե ռուսական էներգակիրների վաճառքի էմբարգո չմտցվի, Ռուսաստանն այս տարի կարող է ստանալ 326 մլրդ դոլար։ «Մեր բարեկամներից եւ գործընկերներից ոմանք հասկանում են, որ հիմա այլ ժամանակներ են, որ դա այլեւս բիզնեսի ու փողի հարց չէ... որ դա գոյատեւման հարց է»,- ասել է նա BBC-ի հարցազրույցում։


Զելենսկին հերթական անգամ այլ երկրների կոչ է արել ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինա՝ ասելով, որ Ուկրաինան այնքան էլ արագ զենք չի ստանում։ «Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, որոշ եվրոպական երկրներ փորձում են օգնել եւ օգնում են։ Բայց, միեւնույն է, դա մեզ ավելի արագ է պետք, շուտ եւ արագ։ Գլխավոր բառը «հիմա»-ն է»,- նշել է նա։