Հայաստանն սկսել է ռուբլով վճարել ռուսական գազի դիմաց, այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Պետք է շարժվել ազգային արժույթների ուղղությամբ։ Ռուսական կողմից այս ուղղությամբ առաջընթաց կա»,- նշել է նա։

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովն իր հերթին ասել է, որ «Հայաստան գազի մատակարարման պայմանագիրն արդեն մի քանի տարի է՝ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»: