ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ Բրայս Ռոքֆոն 4 օր Երևանում էր և հանդիպել է Հայաստանի ղեկավարների հետ։ Ինչի՞ մասին է խոսել պարոն Ռոքֆոն հայ պաշտոնյաների հետ, Փարիզը նոր առաջարկներ ունի՞։

Նիկոլ Փաշինյանը երկու օր խորհրդարանում հայտարարում է, որ «միջազգային հանրությունը» պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը և այլն։ Արդյոք Փարիզը «միջազգային հանրության» մաս է, որն իբր պահանջում է ճանաչել 44-օրյա պատերազմի արդյունքները։


44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատներն ընդունեցին Արցախը ճանաչելու անհրաժեշտության և 1994 թվականի շփման գծին վերադառնալու մասին բանաձևեր։ Բացի այդ, նախագահ Մակրոնը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի կողմից դիմելու դեպքում նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Եղել են այլ նախաձեռնություններ, սակայն հայկական կողմը պատասխանել է «եռակողմ հայտարարություններին» հավատարիմ մնալու երդումով։

Ներկայում Հայաստանի կառավարությունը սկսել է զգուշորեն ակնարկել, որ Երևանը կարող է միջազգային աջակցության կարիք ունենալ: Նա ասել է, որ սահմանները ճշտելիս պետք է օգտագործել դե յուրե նշանակություն ունեցող փաստերն ու փաստարկները, որպեսզի ճանաչվի դրա լեգիտիմությունը միջազգային հանրության կողմից և դրա հիման վրա սահմանների շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ասել է Նիկոլ Փաշինյանը, հույս հայտնելով, որ միջազգային հանրությունն ավելի ուշադիր կլինի սահմանների ողջ երկայնքով անվտանգության միջավայրին։

Արդյոք ֆրանսիացի համանախագահի հետ քննարկվել են այս կարևոր հարցերը, մասնավորապես՝ սահմանազատման համար միջազգայնորեն օրինական փաստաթղթերի օգտագործումը, սահմանազատման ժամանակաշրջանում սահմանին անվտանգության մշտադիտարկմանը միջազգային ուժերի ներգրավումը։ Իսկ Մինսկի խումբը կարո՞ղ է դերակատարում ունենալ այս հարցում։

Մինսկի խմբի մանդատը ուժը չի կորցրել. դա խոստովանել է նաև Ալիևը, ով հայտարարել է, որ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո չկա, բայց դե յուրե մնում է։ Հայաստանում, չգիտես ինչու, Մինսկի խմբի մանդատը նույնացնում են եռանախագահների կազմի հետ՝ հայտարարելով, որ համանախագահների միջև առկա հակասությունների պայմաններում Մինսկի խմբի աշխատանքը անհնար է։ Բայց Մինսկի խմբի մանդատը ըվել է ՄԱԿ-ը եւ դեռ չի չեղարկել։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/15/711440/