Հոգեբան Անաստասիա Վերտինսկայայի կարծիքով՝ ամուսնալուծությունների ամենատարածված պատճառը կենցաղային վեճերն են: Նա նաև բացատրել է, թե ինչպես խուսափել ամուսնալուծությունից։

Հարաբերությունների կործանման հիմնական պատճառը մասնագետն անվանել է կենցաղային հողի վրա վեճերը։ Նրա խոսքով՝ տնային գործերի շուրջ տարաձայնություններն են, որ ամենից հաճախ հանգեցնում են ամուսնալուծության։ Վերտինսկայան բացատրել է, որ հնարավոր է լուծել մանր դժգոհությունների խնդիրը, եթե նախապես բաշխեք տնային գործերն ու պատասխանատվության ոլորտները: Ամուսնությունների խզման երկրորդ ընդհանուր պատճառը դավաճանությունն է: Հոգեբանը պարզաբանել է, որ խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև էմոցիոնալ դավաճանությունների մասին է: Սակայն, ըստ նրա, պետք չէ անմիջապես քանդել նման հարաբերությունները։ Սկզբից արժե փորձել հասկանալ իրավիճակը և փորձել հասկանալ, թե կոնկրետ ինչն է սխալ եղել:

«Մենք յուրաքանչյուրս ունենք մեր ծնողական սցենարը: Եվ ես վստահ եմ, որ շատ զույգեր անգիտակցաբար կրկնում են այդ սցենարները: Եվ հասկանալ այս իրավիճակը, նշանակում է օգնել ինքներդ ձեզ (գուցե մասնագետի օգնությամբ) փրկել ընտանիքը»,- հավելեց նա։