Ապրիլի 18-ին, ժամը 03:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 10 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:08-ին: Այրվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենայի ձախակոմղյան հատվածը և մեկ այլ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակը: