Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն կրկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի համակարգն ի զորու չէ լուծել համաշխարհային խնդիրները։

«ՄԱԿ-ի համակարգն ի զորու չէ լուծել համաշխարհային խնդիրները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երեք ամիս պահանջվեց, որպեսզի համավարակի հարցով համատեղ որոշում կայացնի»,-նրա խոսքը մեջբերում է TRT հեռուստաալիքը։


Նա նաեւ տեսակետ է հայտնել, որի համաձայն՝ Ռուսաստանն ու Ուկրաինան ընդունում են Անկարայի միջնորդական դերը, քանի որ վերջինս «արդար է գործում»։

Վերջին մի քանի տարում Թուրքիայի իշխանություններն ակտիվ հանդես են գալիս ՄԱԿ-ի համակարգի բարեփոխման օգտին։ Վերջին շրջանում նման կոչերը հաճախացել են։