Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին։

Հարցազրույց տալով ամերիկյան CNN լրատվական գործակալությանը, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հաջող բանակցությունների շանսերը նվազում են, ուկրաինական հասարակությունը չի ցանկանում շարունակել երկխոսությունը։