«2018-ի ակտիվ գործողությունների ժամանակ տեսանյութ տարածվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը կարծես ինչ-որ թուղթ է փոխանցում. ի՞նչ թուղթ էր դա, ի՞նչ բովանդակությամբ»,- Ազատության հրապարակում դիմելով ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հարցրին լրագրողները: «Ասեմ հետևյալը և փակենք էդ թեման: Ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել ու տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը.... Կգա ժամանակ, միգուցե ինքս էլ հնարավորություն կունենամ պարզելու՝ ում է ինչ փոխանցվել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին: