ԵԿՄ վարչության նախագահի գլխավորությամբ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ԵԿՄ բաժանմունքներում անցկացվել են հանդիպումներ: Իր ելույթում Սասուն Միքայելյանն ասել է, որ պետք է համախմբված լինել պետության, միմյանց շուրջ՝ մարտահրավերներին դիմակայելու համար: «Իրավիճակի լրջությունը էկեք բոլորս հասկանանք: Մեր ազգի պարիսպն արդեն խաչքարերով է կառուցված, էդ սրբությունները մենք պետք է կարողանանք պահել»,- նշել է նա՝ հավելելով, որ պատրաստ են առաջին իսկ հրահանգի դեպքում, ՊՆ-ի հետ համագործակցելով, իրենց գործողություններն իրականացնել: