Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռամադանի ընթրիքին (իֆթար) հրավիրվածԹուրքիայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով։

Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը ելույթի մեծ մասը հատկացրելէ Ուկրաինա–ՌԴ հակամարտությանը, սակայն մի տողով անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։

Էրդողանը, նշել է. «Ադրբեջանի կողմից մեր հողերի գրավումը խաղաղության համար առիթ բացեց: Մենք այդ առիթը չկորցնելու համար Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը»: