«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանուն Արցախի անվտանգության և հանուն Հայաստանի անվտանգության, հանուն հայու գենի անվտանգության կատաղի մարտեր տվող մեր փրկիչներն անհասկանալի պատճառներով բացարձակ խնդիր չեն տեսնում ամեն օր Արցախի կտորներն Ադրբեջանին տալու հետ: Երեկ, օրինակ, ՌԴ ՊՆ-ն քարտեզ տարածեց, ըստ որի՝ Արցախի սահմանից դուրս մնաց Բերձոր քաղաքը, մի քանի օր առաջ Ադրբեջանն զբաղեցրեց Մարտակերտի ևս մի մաս, դե, իսկ ռուս խաղաղապահների կողմից բազմիցս «ազատագրված» Փառուխի ու Քարագլխի հարցն արդեն փակ է:

Մեր փրկիչներն ինչպես ծպտուն չէին հանում, այդպես էլ չեն հանելու, որովհետև դրա հրահանգը չունեն Մոսկվայից: Միակ բանը, որ նրանք իրոք պատրաստ են փրկել, դա Մոսկվայի ներկայությունն է Կովկասում: Այդ պատրաստակամությունն էլ բխում է սեփական կապիտալը փրկելու մոլուցքից: Բայց էդ կապիտալը պետք ա, որպեսզի դա վայելես, իսկ վայելելու համար, պիտի ողջ, առողջ ու ազատ լինես... Էդ ա պատճառը, որ փրկել ուզում են, բայց պարտադիր ուրիշի` հիմնականում միամիտ մարդականց քամագով»: