ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ելույթ ունենալով Պետդումայում, հայտարարել է, որ Ռուսաստանը դատական կարգով վիճարկելու է արտերկրում իր ակտիվների սառեցումը։


«Սա ոսկու և արժութային պահուստների աննախադեպ սառեցում է: Մենք հայցեր ենք նախապատրաստելու և ներկայացնելու։ Համաշխարհային մասշտաբով աննախադեպ է, որ նման խոշոր երկրի ոսկեարժութային պահուստները սառեցվեն»,- ասել է Նաբիուլինան։


ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին: Միջոցներից մեկլ էր արտարժութային պահուստների սառեցումն էր։

Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի խոսքով՝ արգելափակվել է մոտ 300 մլրդ դոլար։