«Ադրբեջանում անհանգստացած են այս գործողություններով և համարում են, որ սա ուղղված է Ադրբեջանի դեմ։ Այսինքն՝ եթե ուշադիր հետևենք ադրբեջանական լրատվադաշտին, կտեսնենք, որ թշնամական պետությունում անհագստանում են այս ակցիաներից»,- այսօր՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նույնիսկ BBC-ի ադրբեջանական ծառայությունն էր անդրադարձել, իհարկե, չեզոք նյութով, ինչը վկայում է այն մասին, որ ուղերձներից մեկը, որը միտված է դրսին և հատկապես թշնամական այդ կազմավորմանը, կարծես թե տեղ է հասել»,- նկատեց նա։