ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Սանկտ Պետերբուրգում և Պսկովում Լատվիայի հյուպատոսությունների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի և Լիտվայի գլխավոր հյուպատոսությունների փակման մասին։ Բոլոր աշխատակիցներն «անցանկալի անձ են» հայտարարվել։ Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը, որոշումն ընդունվել է ի պատասխան այդ երկրներում ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների փակման։