Sotheby's աճուրդի տունը չորեքշաբթի Նյու Յորքում ներկայացրել է երբևիցե վաճառքի հանած աշխարհում ամենախոշոր ադամանդը` ձվաձև անգույն քար բացարձակ մաքրությամբ աղավնու ձվի մեծությամբ, որը կշռում է 118.28 կարատ:
Ադամանդը հավակնում է համաշխարհային ռեկորդի: Վաճառքի կազմակերպիչները հուսով են նրա համար ստանալ 35 մլն դոլար Հոնկոնգում հոկտեմբերի 7-ին կայանալիք աճուրդի ժամանակ: Մինչ այդ ամենաթանկ սպիտակ ադամանդը համարվել է 101.73 կարատանոց Winston Legasy, որը վաճառվել է այս տարի Ժնևում 26.7 մլն դոլարով:
«Աշխարհում ընդամենը չորս անգույն ադամանդ է վաճառվել: Ներկայիս նմուշը իր չափով 20%-ով գերազանցում է նրանցից ամենախոշորին` հայտնի Mouawad Splendour,որը վաճառվել է 1990 թվականին»,- Риа Новости գործակալությանը պատմել է Լիզա Հաբբարդը, ով ղեկավարում է ամերիկյան զարդերի բաժին Sotheby's-ը:
Mouawad Splendour ձեռք էր բերվել լիբանանցի մագնատ և ոսկերիչ Ռոբերտ Մուավադի կողմից, ով իր անունը տվել էր ադամանդին:
«Այս 118 կարատանոց ադամանդը դեռևս անուն չունի: Նա, ով ձեռք բերի այն, կարող է իր անունը տալ ադամանդին, որը միշտ ավելի հաճելի է: Սա աշխարհում ամենախոշոր անգույն ադամանդն է, որը երբևիցե աճուրդի է հանվել»,- նշել է Հաբբարդը: