Այսօր՝ ապրիլի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Վահե Բ․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 16 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածում՝ աջ եզրին կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի անվանդողը փոխող, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Միրզա Ա․-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։