Հանրապետության հրապարակից մեկնարկում է ամենամյա ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, որին մասնակցելու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Ազատության հրապարակից երթին է միանալու «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և մի շարք այլ ընդդիմադիրներ։