Չինացի հինգամյա տղան դարձել է ամենաերիտասարդ օդաչուն, ով օդ է բարձրացրել ինքնաթիռը առանց որևէ մեկի օգնության:
Հե Իդեն դեռևս վեց տարեկան էլ չկա, սակայն նրա մասին արդեն լսել են շատ երկրներում: Երեխային համաշխարհային ճանաչում է բերել անցյալ տարի համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ միայն անդրավարտիքով և սպորտային կոշիկներով վազում էր Նյու Յորքի փողոցներով` խնդրելով հորը գրկել և տաքացնել իրեն:
Երեխայի հայրը Հե Լեշանը կոշտ դաստիարակման կողմնակիցներից մեկն է, որը շատերին կարող է թվալ դաժանություն: Վերջերս նա ձեռք է բերել նոր միջոց իրեն քննադատողների հետ վեճում: Հինգամյա Իդեն մենակ, առանց կողմնակի օժանդակության Պեկինում օդ է բարձրացրել թեթև ինքնաթիռ և օդում գտնվել  շուրջ 35 րոպե: Երեխան ամենայն հավանականությամբ կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերիտասարդ օդաչու:
«Նրա առաջին թռիչքը անցել է հաջողությամբ: Նա ընդհանրապես չի վախեցել»,- փոքրիկ ռեկորդակրի հոր խոսքերն է փոխանցում Times-ը:
Հեն չի պատմել, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ եղել տղային թռնել սովորացնելու համար, սակայն նշել է, որ թռիչքի դասերի համար նա ծախսել է 4,700 դոլար: