Առավոտյան ավարտվում է մեր հայտարարած լռության օրը. Առավոտյան մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Լինելու ենք առավել վճռական, առավել ջանքերով և հասնելու ենք վերջնական նպատակին:

Մի կաթիլ անգամ կասկած չունենաք, որ մեր սկսած գործը հաջողվելու է: Մենք ենք պահելու Հայաստանը, մենք ենք հզորացնելու մեր չքնաղ երկիրը:

Սրբելու ենք ապազգայինը, հակապետականը և բերելու ենք հայկականն ու հզորը»,-նշել է նա: