Տատիկի անունն է տալիս, մեկ-մեկ էլ լացում է․ գետն ընկած երեխան գիտակցության է եկել

Դեբեդ գետն ընկած 3-ամյա աղջնակին «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղափոխել են Վանաձորի ԲԿ, բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը։


«Ներկա պահին 3-ամյա երեխայի վիճակը միջին ծանրության է։ Տեղափոխել ենք Վանաձորի ԲԿ, որպեսզի համակարգչային հետազոտություն իրականացնեն։

Երեխան եկել է գիտակցության, բոլոր խոսակցություններին արձագանքում է, հարցերին պատասխանում, անընդհատ տատիկի անունն է տալիս, մեկ-մեկ էլ լացում է»,- ասաց Մոսինյանը։

Նշենք, որ գետն ընկած երեխայի կյանքը փրկել է ալավերդցի 32-ամյա Ժիրայր Պողոսյանը։