Կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհիվ ուսուցչի աշխատավարձը կարող է դառնալ մինչև 400 հազար ՀՀ դրամ։

«Առաջարկում ենք կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ և, բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 30-50 տոկոս հավելավճար։ Ե՛վ տեսականորեն, և՛ պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ․ ատեստավորում անցած, մեկ դրույքով աշխատող ուսուցիչը՝ 50 տոկոս՝ ատեստավորման արդյունքում, եթե բարձրանա աշխատավարձը, 300 հազար դրամ կստանա»,- այսօր՝ Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս, նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Իհարկե, մենք ունենք տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն. այնտեղ կարող է ևս 50 տոկոսով բարձրանալ։ Եթե դրույքաչափը վերցնում ենք 200 հազար դրամ ևս 50 տոկոս, կարող է դառնալ 400 հազար դրամ»,- նշեց նախարարը։

Նախագիծն ընդունվեց միաձայն։