ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնության, որը ենթադրում է ԱՄՆ իշխանությունների կողմից ՌԴ-ի հետ կապված որոշ ակտիվների առգրավում՝ դրանք վաճառելու և Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու նպատակով, ադ թվում` ռազմական, գրում է ТАСС-ը: Ըստ փաստաթղթի, ԱՄՆ նախագահը պետք է «ձեռնարկի սահմանադրական բոլոր քայլերը՝ ԱՄՆ իրավասության տակ գտնվող օտարերկրացիների ունեցվածքը կալանքի տակ դնելու և առգրավելու համար։ Խոսքը վերաբերվում է այն ակտիվներին, որոնք ձեռք են բերվել կոռուպցիայի միջոցով ու կարող են կապված լինել ՌԴ իշխանությունների հետ: