Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում պատկերված է հատված ճանապարհային ոստիկանների և վարորդի վիճաբանությունից:

Երբ վարորդը պնդում է, որ այդ սպիտակ պրադոներից մեկն այսօր էլ իր վրա է քշել և որ իր երեխաների կյանքը կարևոր է, ինչպես երեկ վրաերթի ենթարկված ու մահացած կնոջ ու նրա երեխայի կյանքը, այնինչ ՃՈ աշխատողների համար քաղաքացիների կյանքը նշանակություն չունի, ոստիկանը հակադարձում է.

«Իսկ միգուցե կի՞նն ա վազելով գնացել մեքենային ընդառաջ, նայի՛ր»: