ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը, այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի վստահ լինենք, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, ինչպես նաև փորձենք աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- ասել է Բլինքենը: