IDS Borjomi-ն դադարեցնում է «Borjomi» հանքային ջրի արտադրությունը` Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, հայտնում է վրացական Առաջին ալիքը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

«IDS Borjomi Georgia-ն ծանր իրավիճակում է հայտնվել Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր»,- ասվում է տեքստում։ Ընկերությունը հավելել է, որ իրացման շուկաներում ստեղծված իրավիճակը սրվել է` բանկային հաշիվների սահմանափակ հասանելիությամբ։