Ապրիլի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Վալիկո Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել է հեծանվորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 14-ամյա Վաչե Մ.-ի հեծանվին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով հեծանվորդը ընկել է, որից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: