Վաղ առավոտյան, ինչպես հայտարարել էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները. փակվել են բազմաթիվ փողոցներ: Արդեն բերման ենթարկված բազմաթիվ քաղաքացիներ կան։

Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ՀՀԿ-ականաններ, ՀՅԴ-ականներ, «Հայրենիք»-ի անդամներ:

Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել: Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացությունը վատացել է բերման ենթարկելու ժամանակ: Ներկաները շտապ օգնության մեքենա են կանչել, որը տուժածին տեղափոխել է հիվանդանոց։ Ոստիկանները վերցրել են նաև մասնակիցներից մեկի բարձրախոսը։