Ֆրանսիայի հրապարակում՝ ընթացող հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմեց միջազգային հանրությանը․ «Այս դեպքերին դեսպանատները, իրավապաշտպան կազմակերպությունները պետք է արձագանքեն և գնահատական տան։ Իրենք իրենց լռությամբ նպաստում են, որպեսզի կառավարության ղեկին հայտնված խելագարը շարունակի բռնությունները։ Հեռտևաբար, պահաջում ենք միջազգային մեր գործընկերները ստեղծված իրավիճակին շատ հստակ գնահատական տան»,- ասաց նա։