Մի շարք փորձարկումներ գիտնականներին թույլ է տվել որոշել կյանքի ամենավտանգավոր փուլերը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար:
Տեխասի բժշկական կենտրոնի ներկայացուցիչները ֆիննացի բժիշկների, ովքեր գործունեություն են ծավալում Հելսինկիի համալսարանին կից Կենտրոնական հիվանդանոցում, կատարել են մի քանի հազար հիվանդությունների պատմության վերլուծություն: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը: 
Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ պետք է իրենց առողջությանը հատուկ ուշադրություն դարձնեն 40 տարեկանից հետո, իսկ կանայք մինչև եռեսուն տարեկանը:
Հետազոտություն հաշվի է առվել սեռը և ռասան: Հետազոտվողների տարիքը կազմել է 15-49 տարեկան:
Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե որ տարիքն է հատկապես վտանգավոր մարդկանց համար այս կամ այն հիվանդության առաջացման տեսանկյունից:
Պարզվել է, որ կանայք մինչև եռեսուն տարեկանը հակված են ինֆարկտին և ինսուլտին, այս խնդիրների առաջացման հավանականությունը տղամարդկանց մոտ աճում է 40 տարեկանից հետո: