Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնացած է եղել երեք անգամ, սակայն դեռ հավատում է սիրուն, այ պատճառով էլ հույս ունի ամունանալ չորրորդ անգամ։ «The Kardashians» շոուի վերջին էպիզոդի անոնսում աստղը հայտարարել է, որ դեռ հույս ունի՝ մի օր կրկին կամուսնանա։

«Ես հավատում եմ սիրուն։ Այդ պատճառով հույս ունեմ, որ եւս մեկ հարսանիք կունենամ։ Կամուսնանամ չորրորդ անգամ։ Հիանալի է»,- ասել է Քիմը։


Հեռուսաստղի առաջին ամուսինը երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասն է եղել։ Նրանք միասին էին չորս տարի եւ բաժանվել են 2004թ․-ին։ Վեց տարի անց Քարդաշյան ամուսնացել է բասկետբոլիս Քրիս Հեմֆրիսի հետ, սակայն նրա հետ ամուսնությունը մեկ տարի է տեեւել։ 2012թ․-ին Քիմը սկսել է հանդիպել Քանյե Ուեսթի հետ։ Զույգը հարաբերությունները պաշտոնապես գրացնել է 2014թ․-ին։