Ոստիկաններն այսօր Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկել նաև Յուրի Խաչատուրովի որդուն՝ 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին:

Հիշեցնենք՝ մի խումբ ցուցարարներ փակել էին պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Կարմիր բերետավորները, գետնին քարշ տալով, բերման էին ենթարկել ակցիայի մասնակիցներին: