Մայիսի 6-ին, ժամը 19:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատին գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:13-ին: Տան հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան կնոջ դի՝ մասամբ այրված։