Առցանց «Առավոտ»-ի խմբագիր Աննա Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել երեկվա հոդվածից, որտեղ մասնավորապես նշված է. «Սևազգեստ այս մայորը մայիսի 6-ին «Հաղթանակ» կամրջի մոտ ցուցարարներին բերման ենթարկելու ակտիվ մասնակիցներից էր: Նա կամ գիտակցելով, որ անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, կամ ոգեշնչված, որ իրենից առաջ լրագրողների աշխատանքը խափանած իր որոշ ծառայակիցներ պատասխանատվության չեն ենթարկվել, տեսնելով, որ Aravot.am-ի լրագրողը, որի բեյջը պարզ երևում էր, ընդհանուր տեսարանի մեջ ֆիքսում է նաև իր գործողությունները, հարվածեց ֆոտոխցիկին՝ լրագրողին սպառնալով, որ իրեն չլուսանկարի»: